other/ Last Tree.................. |
1 people likes this. 5570 Views Posted: 6 August 2008, 03:30 |
description: | Այսօր մեզանից անժամանակյա մահով հեռացավ Հայաստանի երկար դարերի բնակիչ` Հայ ժողովրդի մեծ Բարեկամ, նրա անբաժանելի մասը կազմող` …. ԱՆՏԱՌԸ Ցավոք սրտի նրա կորուստը անդառնալի է մեզ համար: Հանգուցյալի գոյությունը վերջին տաս տարիների ընթացքում շատ էր խանգարում Հայաստանի կայացմանը, նրա տնտեսության զարգացմանը: Իհարկե հայ ժողովուրդը պետք է ըմբռնումով մոտենա այս հարցին: Չկա մեկը, որ չսիրեր հանգուցյալին և մեր սրտերում վառ կմնա նրա հիշատակը: Որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության թանգարանում ցուցադրել մեկ ԾԱՌ:::::::::::::: Մենք կկառուցենք ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ և տարվա մեջ մեկ օր հայ ժողովուրդը կգնա հուշահամալիր և լռությամբ կհարգի նրա ՎԱՌ հիշատակը….. Եվ այդ ժամանակներում Հանրապետությունում բնական ծաղիկ էլ չի լինի, որպեսզի ամեն մեկը մի ծաղիկ դնի անմար կրակի մոտ, բայց դե բնականը կարելի է փոխարինել արհեստականով և ևս մի քանի աշխատատեղ կբացվի հանրապետությունում և ևս մեկը կհարստանա: Մի խոսքով, եզրափակելով , մեկ րոպե լռությամբ ևս մեկ անգամ հարգենք ԱՆԾԱՌԻ հիշատակը և պարզապես հիշենք, ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ , ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵՋ է: p.s. Հոգեհանգստի և հողարկավորության արարողություն տեղի չի ունենա, քանի որ հանգուցյալի ԴԻ-ն տեղափոխվել է հարևան հանրապետություններ վերամշակման համար: |
|
|
Copyright © POST35MM.COM Русский 2014 |